Մեսրոպ Մեսրոպյանը ընտրվեց ՀԾԿՀ նախագահ
Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց Մեսրոպ Մեսրոպյանին:
Քվերկության արդյունքում պատգամավորների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 61 կողմ, 1 դեմ:
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրել էր Կառավարությունը: Նա երկար տարիներ աշխատել է էներգետիկայի ոլորտում, մասնագիտությամբ ճարտարագետ ջերմաէներգետիկ է: