Բախվել են Պաշտպանության նախարարության «Ուազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ «ջերմոցների» մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ բախման հետևանքով «Վիլիս»-ը կողաշրջվել է:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:
Ոստիկանությունը, Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: