Հոկտեմբերին արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 213 դեպք, նշանակվել է 97,96 մլն դրամի տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 213 դեպք և շուրջ 97,96 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 14 դեպքով 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1,0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 41,53 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում՝ կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1,54 մլն դրամ տուգանք,
hագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1,3 մլն դրամ տուգանք, հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1,2 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 3.35 մլն դրամ տուգանք, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 17 մլն դրամ տուգանք, մթերային խանութում 6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով արձանագրվել է շուրջ 12.47 մլն դրամ տուգանք, սպորտի, զվարճության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․83 մլն դրամ տուգանք, տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․84 մլն դրամ տուգանք։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1,0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 14 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների: