Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են, որ Էպիկենտրոնը գտնվել է Ադիյաման քաղաքից 50 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է 223 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։