Փաշինյանը ջղայնացել է. «Ո՞վ կարա պետության մեջ թփրտա, ասի՝ վարչապետը թույլ ա, ես քյասիբի ռադիո չե'մ»
«Դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դժգոհելով իրավապահ համակարգի աշխատանքից։
Նա նշեց, որ դատաիրավական համակարգին տվել է անհրաժեշտ ամեն բան արդյունավետ աշխատանքի համար, բայց արդյունքը չի տեսնում։
«Աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքեր ու սարքավորումներ, ավտոմեքենաներ ենք առել, օրենքներ ենք փոխել, 7 տարի դատավարություն են անում»,- ասաց նա և հավելեց, որ քաղաքացիները չեն հավատում, որ եղող բեմականացումների տակ ինքը չի ստորագրում։
«Ով ճռռիկ է արել, շարունակում է ճռռիկ անել։ Որ գյուղ մտնում եմ, ասում են՝ ումից վախեցել են 2018թ.–ից առաջ, հիմա էլ շարունակում են վախենալ։ Ուրեմն մենք թույլ իշխանությո՞ւն ենք, ո՞վ կարա պետության մեջ թփրտա, ասի՝ վարչապետը թույլ ա, ես քյասիբի ռադիո չե'մ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։