Պահանջում ենք նախկին տնօրենին․ դասադուլ և գործադուլ՝ Բյուրականի դպրոցում
Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում աշխատանքները խաթարված են, ուսուցիչները մայիս ամսին իրականացրած դասադուլները վերսկսել են։
«Մենք պահանջում ենք, որպեսզի մեր տնօրենը՝ Լուսինե Մկրտչյանը, որին ապօրինի ազատել են աշխատանքից, վերադառնա և շարունակի աշխատել որպես տնօրեն։ 541 աշակերտ զրկվելէ կրթություն ստանալու իրավունքից։ Մենք գործադուլը շարունակելու ենք, պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր լիազոր մարմինը չկարգավորի այս հարցը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշխատակիցներից մեկը, ապա հավելեց, որ այսօր գործադուլը վերսկսելու 5-րդ օրն է։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 17-ին դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանին աշխատանքից ազատելու պատճառով դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են հայտարարել։ Պահանջին միացել են նաև ծնողներն ու համագյուղացիները։