Քրեական ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» և գաղտնի փականով դանակ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները նոյեմբերի 13-ին ստացել են տեղեկություններ, որ Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիրում կան քաղաքացիներ, որոնք ապօրինի զենք և զինամթերք են պահում իրենց մոտ:
Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնել են հյուրանոց, որի համարում կար 5 քաղաքացի, իսկ բազմոցին` «Մակարով» տիպի ատրճանակ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ժամը 20.45-ին քաղաքացիները ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն:
Անձնական խուզարկությամբ տեղափոխվածներից մեկի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Քաղաքացիներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոր Նորքի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: