Կեղծ մակնշումներով օղի և գինի. բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք
Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրու 32-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինություններում պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ:
Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խցաններ, իրեղեն այլ ապացույցներ:
32-ամյա տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվել է ալկոհոլային արտադրատեսակների պատրաստմամբ և իրացմամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: