Մեզ միայն նա է պետք. Դեկուն՝ նոր դարպասապահ գնելու մասին
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնական ակումբի կողմից նոր դարպասապահի ձեռքբերման հնարավորությունների մասին:
«Նոր դարպասապահ, ոչ, մեր առաջնահերթությունը Տեր Շտեգենն է, որը պայմանագրի ժամկետը կերկարաձգի առաջիկա 3 տարիների ընթացքում: Մենք ոչ ոքի չենք գնի Տեր Շտեգենին փոխարինելու համար»,- ասել է Դեկուն։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում (1։5) Տեր Շտեգենը աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել` շարքից դուրս մնալով 9 ամսով, փոխանցում է Armsport-ը։