ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ՊԵԿ-ի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։
Կուսակցության էջում նշվում է, որ քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։