«Իրիգեյթ»-ի եկամուտները թռիչքաձև աճել են Ավինյանի բարձր պետական պաշտոն զբաղեցնելուց հետո․ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր ԱԺ֊ում ունեցած ելույթից հետո շատ են Տիգրան Ավինյանի ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հետ կապված հարցերը։
Մեկնաբանություններում տեղադրում եմ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) իրականացրած հետաքննության հղումը, իսկ նկարում աղյուսակն է, որը պատկերում է Ավինյանների ընտանիքի անդամներին պատկանող «Իրիգեյթ» ընկերության՝ պետբյուջե մուծած հարկերը։
«Զարմանալիորեն», ընկերության գործերը և եկամուտները թռիչքաձև աճել են Տիգրան Ավինյանի բարձր պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։
Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ֊ը շատ պատահականորեն օգնել է այն ընկերություններին, ովքեր պետական աջակցություն են ստացել Ավինյանի համակարգած ոլորտից»։