Փաշինյանն ու ԵՆԲ փոխնախագահը կարևորել են «Հյուսիս-հարավ»-ի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային:
Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:
Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:
Այս համատեքստում, կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը:
Մտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ: