Կոտայքի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «Kia»-ն
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի՝ ժողովրդին հայտնի «կինոյի խաչմերուկում», դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Խաչատրյանի վարած «BMW X6» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արա Հովհաննիսյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։