Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին:
«Սիրելի՛ տնտեսվարողներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին։ Այն տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2025թ. հունվարի 6-ը ներառյալ։ Անցկացման վայր՝ Ս․ Շահումյանի անվան պուրակ՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված:
Ամսաթվեր՝ դեկտեմբերի 08. 2024թ. – հունվարի 6. 2025թ., ժամեր՝ 12:00 – 22:00-ն (որոշ օրեր՝ մինչև 24։00-ն):
Ի՞նչ ենք փնտրում տոնավաճառում ներկայացնելու համար․
ամանորյա խաղալիքներ և նվերներ. ձեռագործ իրեր, զարդեր, յուրահատուկ նվերների փաթեթներ,
ուտեստներ. տաք խորտիկներ, ապուրներ ու փառատոնային ուտեստներ,
խմիչքներ. տաք գինի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ,
սուրճ, թեյ ու քաղցրավենիք:
Տաղավարների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակիցներն ընտրվելու և բաշխվելու են ըստ ցանկալի տեսականու առկայության տոկոսային հարաբերության։ Մասնակիցներից կարող են պահանջվել ներկայացվող տեսականու ճշգրիտ նկարներ, ցանկ։
Նախապատվությունը տրվելու է տեղական բարձր որակի արտադրանքին։
Տոնավաճառին մասնակցելու հայտը բաց է։ Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը։ Հայտերին առնչվող մանրամասների համար կապ հաստատել +374 91 26 45 95, +374 77 26 45 95 հեռախոսահամարներով: Էլ. հասցե՝ [email protected]»,-ասվում է հաղորդագրությունում: