Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից։
«1. Մանյա Սաշայի Առուստամյանին՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ից ազատել «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ.177 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի նոյեմբերի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության ուսումնական գծով տնօրենի տեղակալ Էվելինա Մանգասարյանին»:
Նշվում է, որ ազատման պատճառն է աշխատանքային պայմանագրի լրանալը։