Հրդեհ՝ Երևանի տներից մեկում
Նոյեմբերի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ոսկանյան փողոցի թիվ 109 տանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները և հենց նրանց ու հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ է կանխվել կրակի տարածումը։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ գազի ոչ մի խնդիր տունը չի ունեցել։
Ժամանել է նաև տարածքի էլեկտրացանցի պատասխանատուն։
Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվում է տանտիրոջ ինքնությունը։