Գյումրիի քաղաքապետի թեկնածուի քեռու որդին դուրս է եկել ՔՊ-ից
ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին՝ Վարուժան Խոջումյանը, ՔՊ-ից դուրս գալու որոշում է կայացրել։
Օրեր առաջ Խոջումյանին և Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանին ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու, պահելու և պատրաստելու կասկածանքով։
Նա գրել է․
«Չեմ ուզում` իմ անձի հետ կապված որևէ թեմա վատ անդրադառնա ՔՊ–ի և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարկանիշի վրա, քանզի քաջ գիտակցում եմ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների կարևորությունը և գիտեմ նաև, որ որոշ շահագրգիռ անձիք հենց այդ նպատակով են շարունակելու շահարկումներ անել»։