Երևանի պատմության թանգարանի անձնակազմը կրթամշակութային ծրագրով այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը, գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը և թանգարանի աշխատակից Գարեգին Հարությունյանն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Այցի շրջանակներում ազատազրկված անձանց ներկայացվել է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, ցուցադրվել է նաև Երևանի մասին պատմող ֆիլմ։ Հյուրերը պատասխանել են ազատազրկված անձանց հետաքրքրող հարցերին և հիմնարկի գրադարանին նվիրել թանգարանի հրատարակած աշխատություններից։