Կառավարության նիստը հետաձգվեց. պատճառը հայտնի է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության հերթական նիստը հետաձգվում է և տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին:
Ըստ էության, կառավարության նիստի հետաձգման պատճառը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն է։ Այն նախատեսված է նոյեմբերի 14-ին՝ 2025 թվականի բյուջեի քննարկումների ավարտին։