Հայաստանը շատ մոտ է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստ ունենալուն, զգուշավոր լավատեսություն կա
Մեր արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքական ներդաշնակ մկջավայրի ստեղծումն է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հավելեց, որ հենց սրանց է ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Այս ամբողջ գործընթացում, որպես առաջնահերթություն, Միրզոյանն առանձնացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, որում էլ կառավարությունը ունեցել է որոշակի ձեռքբերում։
Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ սկսել են ավելի կառուցողական աշխատել:
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն հայտնեց` Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ ունենալու վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ: