Որքա՞ն է վաստակում աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստուհին․ ահռելի տարբերություն կանանց և տղամարդկանց ֆուտբլում
Կանանց ֆուտբոլը տարեցտարի ավելի ու ավելի է զարգանում: Այնուամենայնիվ, տղամարդկանց հետ հետաքրքրության մակարդակի և, հետևաբար, գումարի շուրջ եղած անջրպետը դեռևս հսկայական է, գրում է Armsport-ը։
Զարմանալի չէ, որ Անգլիայի և «Չելսիի» աստղ Լյուսի Բրոնզը վերջերս ասել է, որ կին ֆուտբոլիստների 99,9 տոկոսը չի կարողանա կարիերան ավարտելուց հետո վայելել կուտակած գումարները։
Բայց կոնկրետ որքա՞ն են վաստակում կին ֆուտբոլիստները․
Ցավոք, բավականին դժվար է միջին թվեր նշել. կանանց ֆուտբոլում աշխատավարձերը պաշտոնապես չեն բացահայտվում: Այնուամենայնիվ, հնարավոր է որոշ տեղեկություններ իմանալ միայն ամենաբարձր վարձատրվող կին ֆուտբոլիստերի վերաբերյալ։
Ներկայումս աշխարհի ամենաբարձր վարձատրվող կին ֆուտբոլիստը, ըստ ESPN-ի, «Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին է։ Նա նաև համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
Բոնմատին «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան է, որը 26 տարեկանում արդեն նվաճել է գրեթե հնարավոր ամեն բան։ Այտանան աշխարհի չեմպիոն է, Իսպանիայի հնգակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի վեցակի հաղթող, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող և «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր (2023, 2024 թվականներին):
Սեպտեմբերին կիսապաշտպանը, որին հավակնում էին աշխարհի բոլոր թոփ ակումբները, երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ մինչև 2028 թվականը և դրանով իսկ դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստուհին։
Այտանայի նոր աշխատավարձի չափը, իհարկե, չի բացահայտվում։ Այնուամենայնիվ, ըստ La Tribuna-ի և Relevo-ի, նա այժմ «Բարսայում» տարեկան վաստակում է 750 հազարից մինչև 1 միլիոն եվրո:
Նույն Relevo-ն պնդում է, որ «Չելսին» պատրաստ էր նրան վճարել մինչև 11 միլիոն եվրո 4 տարվա ընթացքում։ Բայց Այտանան այնուամենայնիվ ընտրություն կատարեց հօգուտ հարազատ ակումբի։
Որքա՞ն է տարեկան 1 միլիոն եվրոն տղամարդկանց ֆուտբոլում․
Դատեք ինքներդ՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ըստ Forbes-ի, այս մրցաշրջանում պորտուգալացին միայն խաղադաշտում կվաստակի 220 միլիոն դոլար, Մեսսին՝ 60 միլիոն, Նեյմարը՝ 80 միլիոն, Մբապեն՝ 70 միլիոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։