Միշուստինը Բաքվում հանդիպել է Գուտերեշի հետ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Բաքվի կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Նախորդ անգամ նրանք հանդիպել էին 2021 թվականի մայիսին Մոսկվայում։ Այն ժամանակ օրակարգում էին կորոնավիրուսի համավարակը և այլ գլոբալ խնդիրներ։ Այդ հանդիպմանը Միշուստինը հաստատել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս համաշխարհային գործերում ՄԱԿ-ի առաջատար դերի ամրապնդման օգտին, կաջակցի կազմակերպությանը և կձգտի հասնելու նրա հեղինակության բարձրացմանը։
Բացի այդ, այս տարվա հոկտեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Գուտերեշի հետ BRICS-ի գագաթնաժողովում։ Զրույցը եղել է փակ: Ինչպես պարզաբանել են Կրեմլում, այդ ձևաչափն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով։