Բնակարանային գողություն՝ Սիսիանում. գողացել են 330 հազար դրամ, իսկ գոմից` 10 հավ
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.15-ին, Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է տվել Սիսիան համայնքի Ցղունի բնակավայրի մի բնակիչ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նոյեմբերի 11-ի ցերեկը պատուհանը հրել-բացել ու մտել էին նրա տուն և ննջասենյակի զգեստապահարանից գողացել 330 հազար դրամ, իսկ գոմից` 10 հավ:
Մեկնել են Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողներ:
Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են նույն բնակավայրի բնակիչ 22-ամյա երիտասարդն ու Սիսիանի բնակիչ 44-ամյա տղամարդը: Երկուսն էլ խոստովանել են արարքը և ներկայացրել դիմում-մեղայական:
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: