Եթե լինի պատերազմ, միակ անվտանգ տեղը մեր հենակետերն են․ ընտանիքիս հետ գնալու եմ այնտեղ․ Կարեն Համբարձումյան
Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, ամենայն ազնվությամբ, ես իմ ընտանիքը պետք է վերցնեմ, գնամ այնտեղ, որովհետև միակ անվտանգ տեղը հենակետն է: Այդպիսի հզոր հենակետեր են կառուցվում այսօր: Տարբերությունը ակնհայտ է: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին 2025 թվականի պետական բյուջեի՝ անվտանգությանն առնչվող թեմաների քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը:
«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, եթե լինի պատերազմ, միակ անվտանգ տեղը մեր հենակետերն են՝ նոր կառուցված: Ես իմ ընտանիքի հետ գնալու եմ այնտեղ: Կարծում եմ՝ ովքեր տեսել են, այդ կարծիքին են»,- ասաց նա: