Չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը և նոր քննարկումներ սկսել. տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրել է.
«Չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը և նոր քննարկումներ սկսել:
Իմ անձնական դիտարկումներից կարող եմ նշել, որ քաղաքապետարանին պատկանող հանրային տրանսպորտի ոլորտում 2-3 անգամ ստվերային մաս է եղել, ինչը թույլ կտա վերանայել նախկինում կատարված բոլոր հաշվարկները և նոր սակագին հաստատել:
Անհրաժեշտ է չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը և նոր մասնագիտական քննարկումներ սկսել: Որակյալ և անվտանգ տրանսպորտային համակարգը բոլորի շահերից է բխում...»: