Եվրոպական երկու գրանդ Քեյնի համար պատրաստ են աստղաբաշխական գումար վճարել
Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը հայտնվել է եվրոպական երկու թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա անգլիացուն ցանկանում են իրենց շարքերում տեսնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։ Նշվում է, որ երկու ակումբներն էլ պատրաստ են մեծ գումար վճարել Քեյնի համար, այն է՝ 130 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ավագը մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։