Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը։
Քննարկել են Գազայի հատվածում առկա իրավիճակը, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը։