Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է իր վճիռը:
Ադրբեջանի կողմից ներկայացված երկու նախնական առարկությունները մերժվել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից:
«Բաքվի փաստարկները համոզիչ չեն, կմերժվեն, ՀՀ-ն ջանքեր է գործադրել խնդրի լուծման համար»,- հայտարարել է դատարանը:
Հիշեցնենք՝ 3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։
Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։