Սա դեռ սկի՞զբն էր․ Դեշամը կարող է ավելի կոշտ լինել, քան երբևէ
Ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն չի բացառել, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է կրկին չընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի առաջիկա խաղերի հայտացուցակում:
Թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նրան չի հրավիրել Ազգերի լիգայի խաղերին Իսրայելի և Իտալիայի հետ՝ չբացատրելով մամուլին իր որոշման բուն պատճառը:
«Պատճառը մեկն է, և ես 1000%-ով վստահ եմ՝ Դեշամը ստիպում է Մբապեին պատասխան տալ անցած իրադարձությունների համար։ Պարզ է. «Ես վնասվածք ունեմ, չեմ կարող դաշտ դուրս գալ», — և երեք օր անց նա խաղում է «Ռեալի» կազմում:
Դեշամի հայտարարությունները Մբապեի պահվածքի պատճառով ընկալվեցին որպես սուտ։ Դեշամը չէր կարող այդ ամենն անտեսել։Այդ պատճառով էլ նա հեռացրել է Մբապեին հայտացուցակից։
Ճիշտ է Մբապեն, թե ոչ՝ նրա գործն է, բայց վստահ չեմ, որ նա այս դասը կսովորի։ Կտեսնենք՝ ինչ կլինի մարտին։ Իրավիճակը կարող է միայն վատթարանալ, և կարող է այնպես ստացվել, որ Կիլիան Մբապեն այլևս չվերադառնա Ֆրանսիայի հավաքական, քանի դեռ Դիդյե Դեշամը այնտեղ է:
Ամեն դեպքում, այժմ նա հավաքականի ավագն է, քանի որ թևկապը դեռ նրանից չեն վերցրել… Բայց ոչինչ չի բացառում սկանդալի հնարավորությունը և այն, որ, հնարավոր է, նա հայտարարի՝ «Եթե այդպես է, ապա ես առայժմ չեմ պատրաստվում վերադառնալ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Ռիոլոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Ֆրանսիայի հավաքականը կխաղա Իսրայելի հետ նոյեմբերի 14-ին Փարիզում և նոյեմբերի 17-ին՝ Իտալիայի հետ Միլանում: