Կդադարեցվի Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝
նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: