4,5 միլիարդով կրճատվել է համայնքներին տրամադրվող սուբվենցիաները․ օգնելու կարի՞քն է նվազել, թե՞ գումար չկա․ Նազարյանը՝ Հովհաննիսյանին
ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին.
«4,5 միլիարդով կրճատվել է համայնքներին տրամադրվող սուբվենցիաները։ Ո՞րն է պատճառը․ համայնքները արդեն լավ զարգացել են, որ էլ օգնելու կարի՞քն է նվազել, թե՞ գումար չկա համայնքներին օգնելու համար»։
Նազարյանը անդրադարձավ նաև տուգանքներին՝ հետաքրքրվելով, թե դրանց նախատեսված ավելացումն ի՞նչ նպատակ է հետապնդում․ «Խնդիրը ո՞րն է, թիրախավորել և այնպես անել, որ տուգանքները շատանա՞ն, թե՞՝ նվազեն, ո՞րն է կառավարության դիրքորոշումը»,- հարցրեց Նազարյանը։
«Նպատակ ունենք այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ խախտում չանեն։ Տուգանքը նրա համար չի, որ փող հավաքենք, այլ նրա համար է, որ մարդիկ խախտում չանեն։ Եթե տուգանքը ցածր է, մարդիկ խախտում են անում, վճարում, և մեր նպատակին չենք հասնում»,- պատասխանեց Վահե Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ Yerevan.today-ի տեսանյութում։