Արտակ Ջումանյանի գլխավորությամբ Արմավիրի մարզում քննարկվել են գյուղական ամբուլատորիաների միավորման հարցերը
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումանյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում:
Մարզպետ Դավիթ Խուդաթյանի, մարզի համայնքների ղեկավարների, առողջապահական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է առողջապահության առաջնային պահպանման օղակում (ԱԱՊ) առկա իրավիճակը, պետական քաղաքականությունը՝ ուղղված ոլորտի զարգացմանը, գործընթացին առնչվող խնդիրները։
Արտակ Ջումայանը մանրամասնել է ԱԱՊ օղակում իրականացվող բարեփոխումները և գյուղական ամբուլատորիաների գործառույթների առումով նախատեսվող քայլերը:
Մասնավորապես` քննարկվել են գյուղական ամբուլատորիաների միավորման հարցերը և ավելի արդյունավետ գործող առողջապահական կազմակերպություններ ունենալու առավելությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի զանգացման և բարելավման ծրագրերն իրականացնել սերտ գործակցությամբ: