Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սյանչժոու շրջանի հանրային անվտանգության բյուրոն:
«Նոյեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը 19:48-ի սահմաններում Չժուհայի Սյանչժոու թաղամասում մեքենան վրաերթի է ենթարկել բազմաթիվ հետիոտների, այնուհետև դիմել փախուստի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել 62-ամյա վարորդին։ Տղամարդը կալանավորված է, նրա շարժառիթներն անհայտ են։
Տուժածները հոսպիտալացվել են, մահացածների մասին պաշտոնական աղբյուրներից տեղեկություն դեռ չի ստացվել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ դեպքի վայրից ավելի քան 20 մարդ հոսպիտալացվել է։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։