Խաչատուրյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանից։
Լրատվամիջոցներում տեղեկությունն էր շրջանառվում, որ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։