ԱՄՆ ծովահետևակային փողային հնգյակի կատարմամբ հնչեց անզուգական «Կաքավիկը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և Երևանի Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Հայաստան ժամանած ԱՄՆ ծովահետևակային հնգյակի հետ հետաքրքիր ու հագեցած օր անցկացրեցին, որը մշակութային նոր կապերի ու ոգեշնչման աղբյուր դարձավ բոլոր ներկաների համար, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
ԱՄՆ ծովահետևակային փողային հնգյակի կատարմամբ հնչել է անզուգական «Կաքավիկը»՝ վերադաշնակումը՝ սերժանտ Դոմինիկ Մյուլլերի։