ՔՊ-ն Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը կառաջադրի ԲԴԽ, իսկ Վասակ Ռափյանինը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոններում
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Քննարկվել են նոյեմբերի 12-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Խմբակցությունը որոշում է կայացրել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, իսկ Վասակ Ռափյանի թեկնածությունը` Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում»,- նշել է ՔՊ խմբակցության ղեկավարը: