Հայ բլոգերը զուգագուլպա է հագցրել մոր գլխին և ծիծաղի առարկա դարձրել
Oragir.news-ը գրում է․
Տարածված կարծիք կա, թե բլոգինգը Հայաստանում մեծ թափով զարգանում է։ Սակայն հայ բլոգերները դժվարանում են ինքնուրույն դիտում հավաքել։ Նրանք դիտումների, գովազդատուներ մուրալու համար նախընտրում են ծիծաղի առարկա դարձնել ծնողներին։
Հերթական հայ բլոգերը, ով դիտումների համար ծաղրում է մորը՝ Հովիկ Հակոբյանն է։ Բլոգերը սկզբնական շրջանում հայտնի էր ուտեստներ համտեսելու իր վիդեոներով, սակայն այսօր նա զուգագուլպա է հագցնում մոր գլխին և «զվարճալի» հոլովակներ նկարում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը զուգագուլպան հագցնում մոր գլխին և ասում՝ այնպես փչի, որ մոմը հանգի։
Հոլովակը նաև մեծ քննարկման է արժանացել օգտատերերի կողմից։
Մինչ հոլովակի մեկնարկը, Տիկտոկը նաև զգուշացնում է, որ այն կարող է դիսկոմֆորտ առաջացնել։