Ծտուլ. Պոնչը հերթական անգամ պարծեցել է իր կազմվածքով
Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շատ սիրված է հանրության կողմից։ Նրա անձնական կյանքը, կերպարներն ու ինստագրամյան հրապարակումները միշտ եղել են ուշադրության կենտրոնում, գրում է Starnews-ը։
Երկար տարիներ շատերը չգիտեին էլ Պոնչի իրական անունը, նա ինքը միշտ որպես Պոնչ է ներկայացել։ Եվ նրա գեր լինելը կարծես դիտարկվել է որպես կերպարի հիմք ու առավելություն։
Տարոն Իսպիրյանը շատ հաճախ չէ, որ խոսել է այս մասին սակայն նրա վերջին հրապարակումներում երևում է, որ դերասանը բավականաչափ նիհարել է՝ կորցնելով տասնյակ կիլոգրամներ ու այն էլ կարճ ժամանակահատվածում։
Հերթական անգամ դերասանը հրապարակել է իր լուսանկարն ու պարծեցել իր կազմվածքով:
«Ծտուլ»,- կից գրել է դերասանը: