Պալմերը վնասվածք է ստացել հավաքականների խաղերով պայմանավորված դադարից առաջ
«Չելսիի» ևԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Քոուլ Պալմերը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Արսենալի» հետ լոնդոնյան դերբիում (1:1):
22-ամյա կիսապաշտպանը խաղավերջում հարված է ստացել ոտքին, իսկ սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է խաղացողը կաղում «Սթեմֆորդ Բրիջից» հեռանալիս։
Ընթացիկ մրցաշրջանում Պալմերը Պրեմիեր լիգայի 11 խաղում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նոյեմբերին Անգլիայի հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Ազգերի լիգայում։ Ամսի 14-ին անգլիացիները կխաղան Հունաստանի, իսկ 17-ին՝ Իռլանդիայի հավաքականների հետ, փոխանցում է Armsport-ը։