Զգուշացիր, կարող ես դուրս ընկնել․ Երևանում ավտոբուսի դուռը պոկվել է
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորըի հետ խնդիրները բազմաթիվ են՝ կոտրված նստարաններ, կեղտոտ ավտոբուսներ, երբեմն նաև ջարդվող դռներ։
Oragir.News-ն այսօր Աբովյան փողոցում ֆիքսել է, թե ինչպես է Երևանի հասարակական տրանսպորտի դուռը կոտրվել։ Վարորդը փորձում է որևէ կերպ խննդիրը լուծել ու փորձել փակել դուռը։ Սակայն ապարդյուն։
Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ ուղևորները սկսում են դուրս գալ ավտոբուսից։ Ստացվում է՝ ուղևորները պետք է չափազանց զգույշ լինեն, քանի որ կարող են ուղղակի ընկնել ավտոբուսից։
Մանրամասները՝ տեսանյութում։