Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում՝ նոյեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում՝ նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։