Բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու «Գազել»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր՝ նոյմեբերի 11-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի 68 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Էդիկ Բադասարյանի վարած Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Ռոման Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: