Բախվել են Nissan-ն ու BMW-ն. վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կան վիրավորներ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են 38-ամյա Վարդգես Մանուկյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և 29-ամյա Արմեն Հակոբյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։