Գրոսսին կայցելի Թեհրան․ կհանդիպի երկրի կառավարության ներկայացուցիչների հետ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կայցելի Թեհրան, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Իրանի կառավարության ներկայացուցիչների հետ։
Այս մասին նշված է ԱԷՄԳ-ի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:
«Կարևոր է, որ մենք էական առաջընթաց գրանցենք 2023 թվականի մարտին Իրանի հետ համաձայնեցված համատեղ հայտարարության իրականացման գործում: Իմ այցը Թեհրան շատ կարևոր կլինի այդ առումով» - ասել է Գրոսսին:
Խոսքը համագործակցության միջոցառումների մասին է, որոնք նախատեսված են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու գործում ԱԷՄԳ-ի օգնության համար։
Համատեղ հայտարարության համաձայն՝ Իրանը կամավոր թույլ կտա ԱԷՄԳ-ին իրականացնել հետագա համապատասխան ստուգման և մոնիթորինգի գործողություններ։