Արսեն Խանջյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 98 կգ քաշային Արսեն Խանջյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Ավելի վաղ՝ Մարտական սամբոյում 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը և +80 կգ Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։