Արմավիրում 88-ամյա կին է վրաերթի ենթարկվել․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Արմավիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում վրաերթ է տեղի ունեցել և վիրավորը տեղափոխվում է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանը, ավագ պարեկ Աշոտ Ներսիսյանն ու պարեկ Նարեկ Սարգսյանը կժամանեին հիվանդանոց, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ է տեղափոխել «պոլիտրավմա» ախտորոշմամբ մի քաղաքացի։
Ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը վրաերթի ենթարկված՝ Արմավիրի մարզի բնակիչ 88-ամյա Այծեմնիկ Գ.-ն է
Ոստիկաններն ու պարեկները, այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 13 հասցեի դիմաց Այծեմնիկ Գ.-ին վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Աղվան Ս.-ն՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։
Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են Աղվան Ս.-ին և ավտոմեքենայով տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։