Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. կրակի է մատնվել գյուղացուն պատկանող մի քանի տոննա անասնակերը
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաբույր գյուղում կուտակված անասնակեր է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ամբողջությամբ վնասված մի քանի տոննա խոտը պատկանում է նույն գյուղի բնակիչ 42-ամյա Նորայր Հ.-ին, ով գյուղացիների հետ մինչ հրշեջների ժամանումը փորձել է պայքարել կրակի տարածման դեմ: