Եթե Մանչեսթեր Սիթին արդարացվի, Պրեմիեր լիգան կխայտառակվի․ Նևիլ
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական կանոնները խախտելու 115 մեղադրանքների մասին:
«Փախչելու տեղ չի լինի։ Եթե «Մանչեսթեր Սիթին» մեղավոր ճանաչվի նրանք լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։
Բայց նախ պետք է ավարտել գործընթացը, և դա պետք է արվի արագ, քանի որ ամեն ինչ ձգվում է տարիներով: Այն, որ մենք չենք կարող արագ լուծել նման հարցերը, ամոթ է մեր ֆուտբոլի համար։
Անգլիայում միշտ քննադատաբար են վերաբերվել մյուս առաջնություններին, որտեղ խնդիրներ են եղել կոռուպցիայի, օրենքի, պայմանավորված խաղերի և այլնի հետ կապված: Ուստի մենք պետք է ոչ պակաս հիասթափված զգանք, երբ մեզ հետ նման բան է պատահում։
Եթե «Մանչեսթեր Սիթիի» դեմ մեղադրանքները հանվեն, Պրեմիեր լիգան կխայտառակվի։ Եթե «Մանչեսթեր Սիթին» մեղավոր ճանաչվի ամենալուրջ մեղադրանքներում կամ մեղադրանքների մեծ մասում, նրանք հսկայական խնդիրներ կունենան»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը:
Ավելի վաղ նշվում էր, որ «քաղաքայինների» մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կարող են հեռացվել բոլոր մրցաշարերից, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայից, փոխանցում է Armsport-ը։