Արթիկում շների դաժան սպանդ է իրականացվել. բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա
Երեկ Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել։ Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ։
Հուսով եմ, որ մեր իրավապահները համապատասխան իրավական գնահատական կտան` պատժելով անմեղ կենդանիների վրա կրակողին ու նրան քաջալերողներին, ովքեր դուխ են տվել, որ անի այդ քայլը»,-գրել է Հարությունյանը։