Զարուհի Բաբայանը պարզաբանել է ծննդատանը լինելու իրական պատճառը
Զարուհի Բաբայանն անակնկալի է բերել հետևորդներին՝ նորածնի հետ տեսանյութ հրապարակելով ծննդատնից: Շատերը զարմացել են ու համարել, որ երգչուհին երրորդ երեխային է ունեցել, և սկսվել է շնորհավորանքների տեղատարափը: Գրում է BRAVO.am-ը:
Կարճ ժամանակ անց նա պարզաբանել է, որ դրվագն իր մասնակցությամբ «Մարատի Հայաստանը» նոր նախագծից է: Բաբայանը Մարատի մայրիկի դերում է:
«Իսկ հիմա իրականությունը՝ շուտով նոր հեռուստասերիալ կցուցադրվի «Շանթ»-ի եթերում: Այն մեր սպասածից ավելին է լինելու»,- հայտնել է երգչուհին:
Ըստ սյուժեի՝ Մարատը ծնվել ու մեծացել է Մոսկվայում ևՀայաստանի մասին գիտի միայն ծնողների պատմածներով, բայց երբ մեկնում է հայրենիք, այլ իրականության հետ է առնչվում:
«Մարատի Հայաստանը» լիրիկական, հումորային սերիալում նկարահանվել են դերասաններ Հմայակ Հակոբյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը, շոումեն, սցենարիստ, պրոդյուսեր Վահե Խաչատրյանը, եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը, և ուրիշներ: